ՌԴ նախագահը հուսով է, որ ԱՊՀ երկրների զինվորականները կմասնակցեն Հաղթանակի շքերթին

Վլադիմիր Պուտին
Մեծ շքերթը տեղի կունենա հաջորդ տարվա մայիսին Մոսկվայում և նվիրված կլինի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ ԱՊՀ անդամ երկրների զինվորականները կկարողանան մասնակցել 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում։
Նա հիշեցրել է, որ 2025 թվականն ԱՊՀ-ում հռչակվել է խաղաղության և նացիզմի դեմ պայքարում միասնության տարի, և պետք է ձգտել հետագայում նույնպես պահպանել պատմական հիշողությունը:
«Հարգանքի տուրք մատուցելով վետերաններին, թիկունքի աշխատավորներին, որոնք պաշտպանել են մեր ազատությունն ու անկախությունը` պետք է ձգտենք պահպանել այդ տարիների իրադարձությունների մասին պատմական ճշմարտությունը, հիշողությունն այն մասին, թե ինչ գնով է բաժին հասել աշխարհի ազատագրումը նացիզմից, առաջ տանել 1945 թվականին նվաճած հաղթանակի ընկալումը՝ որպես ողջ մարդկության համար ընդհանուր արժեք», - ընդգծել է Պուտինը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետերբուրգյան գագաթնաժողովին չի մասնակցում կորոնավիրուսի դրական թեստի պատճառով։
Լավրովը հիշեցրել է Հայաստանի և Ռուսաստանի համար ընդհանուր պատմական տարեթվերի մասին