Ռուսաստանը, ինչպես և նախկինում, պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մոսկվան նաև պատրաստ է աջակցել տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի խթանմանը, վստահության, շահերի հաստատմանը մի շարք միջոցառումների օգնությամբ, որոնք արդեն նախանշված են և պետք է իրականացվեն», - ասել է նա:
Մարիա Զախարովան հավելել է, որ հայերին՝ եղբայրական ժողովրդին, ինչպես նաև Հարավային Կովկասի բոլոր բնակիչներին Նոր տարում մաղթում է բարեկեցություն, խաղաղություն, բարգավաճում և առկա խնդիրների լուծում: