Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ինքնաթիռի ավիավթարի զոհերի ընտանիքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը . Արխիվային լուսանկար
Նախնական տվյալներով` ինքնաթիռում եղել է 69 մարդ` 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ, նրանցից 32–ը ողջ են մնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ինքնաթիռի ավիավթարի զոհերի ընտանիքներին։
«Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց վրա պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,–X–ում գրել է նա։
Пашинян в своем аккаунте X выразил соболезнования в связи с крушением самолета AZAL в Актау
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ակտաուում ընկել է «Ադրբեջանական ավիաընկերության» ինքնաթիռը, որը մինչ վթարը դիմել է արտակարգ վայրէջքի համար։ Նախնական տվյալներով` Embraer E190AR ինքնաթիռում եղել է 69 մարդ` 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Նախնական տվյալներով` նրանցից 32–ը ողջ են մնացել։