ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ավելի քան 680 հայկական բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ: Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Այս պահի դրությամբ էլեկտրոնային հերթում գրանցված է 682 հայկական բեռնատար։ Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցվել է 1773 բեռնատար տարբեր երկրներից։
Նշենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ըստ վիճակագրության՝ ամեն օր «Վերին Լարսով» անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։