Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը գիշերը ՌԴ մարզերի և Ազովի ծովի երկնքում 59 անօդաչու են ոչնչացրել. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գրոհում և գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ՌԴ 5 մարզերի և Ազովի ծովի ջրատարածքի վրա 59 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ոչնչացրել են 59 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ 26 անօդաչու խոցվել է Բելգորոդի մարզի երկնքում, 23-ը՝ Վորոնեժի, երեքական անօդաչու՝ Կուրսկի, Բրյանսկի և Տամբովի և մեկը՝ Ազովի ծովի ջրատարածքի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գրոհում և գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։