ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում 5 ոստիկանի ազատել են աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Այսօր կայացած կարգապահական հանձնաժողովի նիստում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության վեց աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
«Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 5 ծառայողին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Եվս մեկ ոստիկանի հարցի քննարկումը որոշվել է հետաձգել։