Հայաստան–ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024–ին կարող է գերազանցել 15 մլրդ դոլարը

Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 1,3 մլրդ դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. 2024 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կարող է գերազանցել 15 մլրդ դոլարը։ Այս մասին ասվում է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության կանխատեսման մեջ։
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի դինամիկան (2015-2024)
Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի հունվար-հոկտեմբերին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է գրեթե 11 մլրդ (10 մլրդ 876 մլն) դոլար, մինչդեռ 2023 թվականի ամբողջ ընթացքում՝ 7,3 մլրդ դոլար։
2015-ին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 1,3 մլրդ դոլար, 2019-ին գերազանցել է 2 մլրդ դոլարը, իսկ 2022-ից սկսել է կտրուկ աճել (մեծամասամբ միջնորդական առևտրի հաշվին. խմբ)։ Նույն պատճառով Հայաստանից Ռուսաստան արտահանումը 600-700 մլն դոլարից հասել է 3,2 մլրդ դոլարի, իսկ 2024 թվականի արդյունքներով ակնկալվում է, որ այդ ցուցանիշը կհասնի 4,8 մլրդ դոլարի։
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցրություն (2023-2024)
ԵԱՏՄ, թե ԵՄ. ինչ կարող է կորցնել Հայաստանը Եվրասիական միությունից դուրս գալու դեպքում