ԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով

ԵԱՏՄ հիմնական մայրուղիներով երթևեկելիս բեռնատար մեքենաներից լրացուցիչ թույլտվություններ չեն պահանջվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրները համաձայնագիր են ստորագրել եվրասիական տրանսպորտային միջանցքներով երթևեկելիս բեռնատար մեքենաների առավելագույն թույլատրելի զանգվածների, առանցքային ծանրաբեռնվածության և չափերի մասին: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Եվրասիական տրանսպորտային միջանցքները ներառում են միության երկրների կարևորագույն միջպետական մայրուղիների մեծ մասը։
Ինչպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության համար մեկնաբանության մեջ նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը, այսուհետ երկրները ոչ միայն միասնական ցուցանիշներ կհաստատեն, այլև միության այլ երկրների փոխադրողներից երթևեկության լրացուցիչ թույլտվություններ չեն պահանջի (նախկինում դրանք պահանջվում էին, եթե մի պետությունում թույլատրելի պարամետրերն ավելի ցածր էին, քան մյուսում):
ԵՏՀ նախարարի խոսքով` դա կկրճատի բեռնափոխադրումների ծախսերը և կօգնի ևս մեկ քայլ կատարել ԵԱՏՄ-ում տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ:
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի բոլոր հինգ երկրներում վավերացումից հետո: