ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Պակիստանը ԵԱՏՄ-ի հետ բանակցություններ է վարում ազատ առևտրի գոտու շուրջ։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պակիստանի էներգետիկայի նախարար Ավաիս Լեգարիին։
«Աշխատանքներ են ընթանում, սակայն առայժմ մանրամասները հանրայնացնելու հնարավորություն չկա», - ասել է Լեգարին:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել էր, որ նման հեռանկարը նոր հնարավորություններ կբացի ԵԱՏՄ-ում առևտրի առաջմղման համար:
Նշենք, որ Պակիստանը ԵԱՏՄ-ում ազատ առևտրի գոտի ստեղծելու հայտեր է ներկայացնում դեռևս 2016 թվականից։ 2015 թվականի օգոստոսին երկրի վարչապետ Նավազ Շարիֆը հայտարարել էր, որ Պակիստանը շահագրգռված է ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմամբ:
Օրերս հայտնի դարձավ, որ Մոսկվան և Իսլամաբադը նաև քննարկում են Պակիստանում «Միր» քարտերի օգտագործման հնարավորությունը: