Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԱԹՍ-ները հարձակվել են 4 մեքենայի վրա. մարզպետ

Վյաչեսլավ Գլադկով
Հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են, տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ները Բելգորոդի մարզում հարձակվել են չորս ավտոմեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ Բելգորոդ–Շեբեկինո ավտոճանապարհին ԱԹՍ–ի հարվածից հետո վնասվել է բեռնատար ավտոմեքենայի արգելակման համակարգը: Մուրոմ-Նեչաևկա մայրուղով ընթացող մեկ այլ ավտոմեքենայի թափքը կոտրվել է կամիկաձե դրոնի հարձակման հետևանքով։
«Վալույկիի շրջանում՝ Դոլգոյե գյուղում, երկար ժամանակ FPV-դրոնը հարվածել է մարդատար մեքենային, ապակիները փշրվել են, թափքը` կոտրվել։ Եվս մեկ հարձակում է տեղի ունեցել Բելգորոդի մարզի Նեչաևկա գյուղում։ ԱԹՍ-ն բախվել է ծառին և պայթել, ինչի հետևանքով մարդատար ավտոմեքենայի ապակիները փշրվել են, թափքը` կոտրվել»,- գրել է Գլադկովը Telegram–ում։
Մարզի ղեկավարը հստակեցրել է, որ հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են, տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։