Բաքու – Գրոզնի ինքնաթիռում եղած 67 մարդուց 27–ը ողջ են մնացել

Բոլոր տուժածները տեղափոխվել են Մանգիստաուսկայայի մարզային հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարված Բաքու–Գրոզնի ինքնաթիռում եղած 67 մարդուց 27–ը ողջ են մնացել։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։
Տուժածները տեղափոխվել են Մանգիստաուսկայա մարզային հիվանդանոց։
Հիվանդանոց տեղափոխված ուղևորների մեջ կան 11 և 16–ամյա երեխաներ։
Ըստ նախնական տվյալների`«Ադրբեջանական ավիաընկերության» (AZAL) ինքնաթիռի կործանման պատճառը եղել է թռչունների երամի հետ բախումը։
Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ինքնաթիռի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Սոցցանցերում նաև կադրեր են հայտնվել, որտեղ երևում է, որ կործանված ինքնաթիռի վերջնամասից մարդիկ ինքնուրույն դուրս են գալիս։
Հիշեցնենք, որ Ակտաուում ընկել է «Ադրբեջանական ավիաընկերության» ինքնաթիռը, որը մինչ վթարը դիմել է արտակարգ վայրէջքի համար։ Ինքնաթիռի կործանման վայրում են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմից 52 մարդ և 11 միավոր տեխնիկա: Նախնական տվյալներով` Embraer E190AR ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։