Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող AZAL ընկերության ինքնաթիռի կործանումից հետո ողջ է մնացել 32 մարդ։ Այս մասին հայտնել է ավիափոխադրողը: Հայտնի է նաև, որ նրանցից 14-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, 10-ը` Ռուսաստանի։
Ընդհանուր առմամբ, կործանված ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում ՝ անձնակազմի 5 անդամ։ Այլ տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 69 մարդ։ Բացի ռուսաստանցիներից և ադրբեջանցիներից, ուղևորների թվում են եղել նաև Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներ:
AZAL-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ի առավոտյան ընկել է Ղազախստանի Ակտաու քաղաքից 3 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռը բախվել է թռչունների երամին։ Երկու օդաչուները զոհվել են։ Հաղորդվում է, որ ողջ է մնացել անձնակազմի միայն մեկ անդամ: