ՌԴ դեսպանատունը հերքել Է Սուդանի` ՌԴ ՌԾՈւ ռազմակայան տեղակայելուց հրաժարվելու մասին լուրը

Ավելի վաղ մի քանի արևմտյան ԶԼՄ-ներ, հղում անելով Սուդանի հետախուզության անանուն աղբյուրներին, հայտնել էին, որ Խարթումն իբր հրաժարվել է Մոսկվայի հետ համաձայնագրից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետը (ՆՏԱ) տեղակայելուց Սուդանի հրաժարվելու մասին հաղորդագրությունները կեղծ են: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Սուդանում ՌԴ դեսպանատանը։
«Հաճույքով ընթերցեցինք հայտնի օտարերկրյա գործակալ և ֆեյքմեյքերի, The Guardian-ի հոլանդական մասնաճյուղի` The Moscow Times պարբերականի հոդվածը (ՌԴ-ում ճանաչվել է օտարերկրյա գործակալ- ծնթ. ՏԱՍՍ-ի) այն մասին, թե որքան «վատ է» Ռուսաստանի համար ամեն ինչ Սուդանում:
Ուրախացրեց այն, որ նյութի որակը «հերթական հատակն է ծակում»։ Որովհետև գրվածը սուտ է առաջին տառից մինչև վերջինը, հետևաբար` կարիք էլ չկա մեկնաբանելու մակարդակին իջնել։ Նույնիսկ տեքստում մեջբերված հղումները կամ իմաստի առումով աղավաղված են, կամ դուրս են գալիս գոյություն չունեցող սահմաններ, կամ էլ մեզ ուղարկում են հեռավոր 2020 թվական»,-հայտարարել են դեսպանությունում։
Ավելի վաղ մի քանի արևմտյան ԶԼՄ-ներ, հղում անելով Սուդանի հետախուզության անանուն աղբյուրներին, հայտնել էին, թե Խարթումն իբր հրաժարվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետի տեղակայման մասին Մոսկվայի հետ համաձայնագրից` ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների պատճառով:
Սուդանի Ինքնիշխան խորհրդի ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել
Երկրների միջև Սուդանում Ռուսաստանի ռազմածովային ուժերի ՆՏԱ կետի ստեղծման մասին պայմանագրի կնքման մասին հայտնի է դարձել 2020 թվականի դեկտեմբերի սկզբին։ ՆՏԱ կետը նախատեսվում է օգտագործել վերանորոգման, պաշարների համալրման և Ռուսաստանի նավերի անձնակազմի անդամների հանգստի համար: Փաստաթղթի համաձայն` Ռազմածովային ուժերի կետի անձնակազմի առավելագույն թիվը չի գերազանցի 300-ը։ Միաժամանակ այնտեղ կարող է գտնվել ոչ ավելի, քան չորս ռուսական նավ։