Կերչի նեղուցում նավաբեկության ենթարկված լցանավերը խախտել էին լողալու արգելքը

Լցանավ
Վթարի պահից ի վեր մասնագետները հետազոտել են ավելի քան 170 քառակուսի կիլոմետր ջրային տարածք և աղտոտվածության վերացման ընթացքում մազութից մաքրել են ավելի քան 24,3 հազար քառակուսի մետր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Կերչի նեղուցում նավաբեկության ենթարկված «Վոլգոնեֆտ» լցանավերը խախտել էին նեղուցում լողալու արգելքը: Այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից։
Գերատեսչության տվյալներով` տրանսպորտի վերահսկողության դաշնային ծառայությունը կատարվածից հետո ստուգում է անցկացրել և պարզել, որ երկու նավերն էլ Կերչի նեղուցում են գտնվել` խախտելով ջրային տարածքում նավարկության սեզոնային սահմանափակումները:
«Մի քանի լցանավ, որոնք պատկանում են «Վոլգատրանսնեֆտ» ՓԲԸ-ին, ներառված չեն ներքին ջրային և ծովային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման լիցենզիայում»,- ասված է հրապարակման մեջ:
Նշվում է, որ վթարի պահից ի վեր մասնագետները հետազոտել են ավելի քան 170 քառակուսի կիլոմետր ջրային տարածք և աղտոտվածության վերացման ընթացքում մազութից մաքրել են ավելի քան 24,3 հազար քառակուսի մետր: Նավթամթերքների կտորները տեղայնացնում են բոնամներով (լողացող ցանկապատեր կամ արգելապատնեշներ գետերի, լճերի, ծովային նավահանգիստների համար, ծնթ.` Лента.ru) և հավաքվում են գործիքներով և հատուկ նավերի օգնությամբ, իսկ ծիածանային թաղանթը մշակվում է սորբենտի օգնությամբ։
Աղտոտումների վերացման համար ծախսվել է ավելի քան 2,7 տոննա չեզոքացնող նյութ: Վթարափրկարարական աշխատանքների տարածքում 19 նավ կա։ Բացի այդ, ոլորտի աշխատակիցների վթարափրկարարական խմբերը մաքրել են 4,8 հազար քառակուսի մետր լողափեր և ափի հատվածներ` հավաքելով մոտ 14,5 տոննա նավթ պարունակող թափոն։ Գետաբերաններում և ծոցերում տեղադրվել է 200 մետր արգելապատնեշ։
Կերչի նեղուցում Gam Express նավն աղետի ազդանշան է ուղարկել