Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ - ը գիշերվա ընթացքում 4 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ երկու շրջանների վրա․ ՊՆ

ՌԴ ՊՆ–ի շենքը Մոսկվայում
Նշվում է, որ երեք անօդաչու թռչող սարք 1 ոչնչացվել Ռոստովի մարզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները մեկ գիշերվա ընթացքում Ռոստովի և Վորոնեժի մարզերում ոչնչացրել են ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք։ Երեք ԱԹՍ խոցվել է Ռոստովի մարզի տարածքում, մեկը՝ Վորոնեժի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։