ՀՀ–ն չի ծրագրում փակել հանրային մուլտիպլեքսում գործող ռուսական հեռուստաալիքները. ԲՏԱ

Հեռակառավարման վահանակ
Նիկոլ Փաշինյանը գարնանը հայտարարել էր, որ ՀՀ–ն կարգելափակի ռուսական ալիքների հեռարձակումը, եթե նրանք չհարգեն պետական կարգն ու հանրապետության շահերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը չի ծրագրում փակել հանրային մուլտիպլեքսում գործող ռուսական հեռուստաալիքները, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Ավելի վաղ past.am–ը, հղում անելով իշխող «Քաղաքացիական պայմանագրի» աղբյուրներին, հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունը նման մտադրություն ունի, գործընթացն իբր պետք է սկսվի հունվարին:
«ՀՀ հանրային մուլտիպլեքսում գործող ռուսական հեռուստաալիքների փակման և միջկառավարական համաձայնագիրը միակողմանի խզելու վերաբերյալ հարցեր չկան մեր օրակարգում։ Միաժամանակ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ բանակցում է ռուս գործընկերների հետ երկրում համաձայնագրի վերաբերյալ փոփոխություններ կատարելու հարցում»,– ասված է գերատեսչության պատասխանում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին հայտարարել էր, որ Երևանը կարգելափակի ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում, եթե նրանք չհարգեն պետական կարգն ու հանրապետության շահերը:
Մինչ այդ՝ մարտի 29-ին, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հայտնել էին հանրային մուլտիպլեքսում «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հեռարձակումը արգելափակելու մասին: Որոշումը բացատրվում է մշտական խախտումների փաստերով։
Սոլովյովի հաղորդման փոխարեն ՀՀ-ում մշակութային ծրագիր կցուցադրվի․ Տիգրան Հակոբյան