ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:
Արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:
Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան
Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Գրետա Վարդանյան
Լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)՝ Շախմատի հավաքական
Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Էմմա Պողոսյան
Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Հռիփսիմե Խուրշուդյան
Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Հենրիխ Մխիթարյան
Լավագույն մարզիչ՝ Հակոբ Սերոբյան
Հանդիսատեսի համակրանք անվանակարգում հաղթողը որոշվելու է Telegram հարթակում իրականացվող առցանց քվեարկությամբ, որն ավարտվելու է այսօր ժամը 17:00-ին: