Ղազախստանը հաստատել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից կդառնա ԲՐԻԿՍ-ի գործընկեր

ԲՐԻԿՍ–ի երկրների դրոշները
ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկրի կարգավիճակը Ղազախստանին կշնորհվի 2025 թվականի հունվարի 1-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ղազախստանի ԱԳՆ–ն հաստատել է, որ երկիրը ԲՐԻԿՍ-ի գործընկերոջ կարգավիճակ է ստացել։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը՝ հղում անելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովին։
ԲՐԻԿՍ–ն իր մակարդակով մոտենում է G20-ի ձևաչափին. Բրազիլիայի արտգործնախարար
Նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից Ղազախստանը և ևս 8 երկրներ պաշտոնապես կստանան կազմակերպության գործընկերների կարգավիճակ։
Հրավերները նրանց ուղարկել են Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով։ Գագաթնաժողովին մասնակցել է նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
ԲՐԻԿՍ-ը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, իսկ 2011 թվականին միացավ Հարավային Աֆրիկան: Այս տարի կազմակերպությունում նախագահում է Ռուսաստանը։ Տարվա սկզբին դաշինքին միացել են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան։
Ինչ օգուտ կարող է ստանալ ՀՀ–ն ԲՐԻԿՍ-ի հետ փոխգործակցությունից. փորձագետի մեկնաբանությունը