Բարսելոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել

Բարսելոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել
Բարսելոնա քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել Ժոզե Դանիել Բարկերո Կաբրերոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Բարսելոնայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել։ Տեղեկությունը հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։
Գրասենյակի բացման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին։
ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանի համաձայն` Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել Ժոզե Դանիել Բարկերո Կաբրերոն։
Պատվավոր հյուպատոսի գրասենյակը զբաղվելու է առևտրատնտեսական և մշակութային կապերի սերտացմամբ։
Ե՞րբ Կապանում կբացվի Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը. Զախարովայի պատասխանը