Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի գնդակոծության հետևանքով Գորլովկայում խաղաղ բնակիչ է վիրավորվել. քաղաքապետ

Գորլովկա
Գորլովկան գտնվում է Դոնեցկի մոտակայքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով Գորլովկայում 1 մարդ է վիրավորվել: Այսմասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։

«Ուկրաինական զինվածագրեսիայի հետևանքով Գորլովկայում խաղաղ բնակիչ է վիրավորվել»,- գրել է նա Telegram-ում։

Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր դեպի հյուսիս, քաղաքում գործում են «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխարդյունահանող ձեռնարկություններ: Սա ԴԺՀ-ի ամենախոշոր բնակավայրերից մեկն է, որի բնակչությունը Դոնբասում սկսված հակամարտությունից առաջ գերազանցում էր 250 հազարը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։ Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։