Թրամփը Պենտագոնի ղեկավարի տեղակալի պաշտոնում առաջադրել է Դաֆիի թեկնածությունը. ո՞վ է նա

Դոնալդ Թրամփ
2019 թվականին Դաֆիի որոշմամբ Պենտագոնն արգելափակել էր Ուկրաինային 250 մլն դոլարի օգնություն տրամադրելու փաթեթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփը ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում առաջադրել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության նախկին աշխատակից Մայքլ Դաֆիի թեկնածությունը, որը ժամանակին դեմ է արտահայտվել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը: Տեղեկությունը հայտնում է «The New York Times»-ը։
Թերթը հիշեցնում է, որ 2019 թվականին Դաֆիի որոշմամբ Պենտագոնը արգելափակել էր Ուկրաինային 250 մլն դոլար օգնություն տրամադրելու փաթեթը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է ներկայիս ծավալներով օգնություն սպասի նոր նախագահական վարչակազմի օրոք, որն իր աշխատանքը կսկսի հաջորդ տարվա հունվարի 20-ին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ չի կարող լիովին երաշխավորել ուկրաինական հակամարտության մոտալուտ ավարտը:
Մենք խոսելու ենք Պուտինի հետ․ Թրամփ