Պուտինը մտադիր է հանդիպում անցկացնել Ասադի հետ. ՌԴ նախագահի օգնական

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. Արխիվային լուսանկար
Յուրի Ուշակովի խոսքով՝ Բաշար Ասադի հետ հանդիպման մասին Վլադիմիր Պուտինը հիշատակել է վերջին ուղիղ եթերիժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հանդիպել Սիրիայի նախագահի պաշտոնից հեռացած Բաշար Ասադի հետ, որը քաղաքական ապաստան է ստացել ՌԴ-ում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Նախագահն ուղիղ կապիընթացքում նշել է, որ նկատի կունենա Ասադի հետ հանդիպումը։ Երբ կհանդիպի՝ ես, անկեղծ ասած, չգիտեմ։ Բայց քանի որ ասել է, հավանաբար, նման հանդիպում կանցկացնի», - ասել է Ուշակովը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: