Պուտինը 2025 թվականի հունվարին արտասահմանյան ուղևորություններ է պլանավորում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի հստակեցրել, թե կոնկրետ ուր է մեկնելու Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի– Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ տարվա հունվարին արտասահմանյան ուղևորություններ է պլանավորում:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հունվարին կլինեն», - ասել Է Պեսկովը՝ պատասխանելով նախագահի առաջիկա արտասահմանյան այցերի մասին հարցին: Նաչիհստակեցրել, թե կոնկրետ ուր է մեկնելու Ռուսաստանի նախագահը՝ նշելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: