Հանգամանալից զրույց էր. Պեսկովը՝ Պուտինի և Ֆիցոյի բանակցությունների մասին

Կիրակի Կրեմլում բանակցություններ են տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Ֆիցոյի միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Կրեմլում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններն ու էներգետիկային առնչվող հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երեկ կայացել են Պուտինի և Ֆիցոյի բանակցությունները... Խոսել են նաև էներգետիկայի, գազի հետ կապված հարցերի շուրջ։ Բավական հանգամանալից զրույց է եղել», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Սլովակիա էներգակիրների մատակարարման հարցը լրացուցիչ ուշադրություն է պահանջում, ասել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը հնարավորություն ունի՞ շարունակել գազ մատակարարել Սլովակիա Ուկրաինայի հետ տարանցման պայմանագրի ժամկետի ավարտից հետո։
«Չէ՞ որ դուք լսել եք ուկրաինական կողմի հայտարարությունը և գիտեք այն եվրոպական երկրների դիրքորոշումները, որոնք շարունակում են ռուսական գազը գնել և որոնք դա անհրաժեշտ են համարում իրենց տնտեսությունների բնականոն գործունեության համար։ Այդ պատճառով այստեղ բարդ իրավիճակ է ստեղծվել, որը մեծ ուշադրություն է պահանջում»,– ասել է Պեսկովը։
Պուտինը 2025 թվականի հունվարին արտասահմանյան ուղևորություններ է պլանավորում
Նշենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։ Ֆիցոն ավելի վաղ հայտարարել էր, որ իր այցը Մոսկվա արձագանք էր Վլադիմիր Զելենսկու այն խոսքերին, թե ինքը դեմ է Ուկրաինայի տարածքով գազի ցանկացած տարանցմանը։