Հանդիպել են Արփինե Սարգսյանն ու ՌԴ դեսպանը. ի՞նչ են քննարկել

Արփինե Սարգսյանը ընդունել է Սերգեյ Կոպիրկինին
ՆԳ նախարարը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել դեսպանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հանդիպել են և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Դեսպանը շնորհավորել և Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի շնորհավորական նամակը։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ գործընկերությունը»,– ասված է հաղորդագրությունում։
ՆԳ նախարարը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել դեսպանին ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու երկկողմ գործընկերությունը և ընդլայնելու համագործակցության ուղղությունները։
ՌԴ-ում հստակ քաղաքական կամք կա. դեսպանը` Հայաստանի հետ խնդիրների լուծման մասին