Ադելիա Պետրոսյանը ՌԴ–ում լավագույնն է, բայց չի կարելի բացառել անակնկալները. Պլյուշչենկո

Ադելիա Պետրոսյան
Ադելիան երկրորդ անգամ անընդմեջ հաղթել է Ռուսաստանի առաջնությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, այժմ մարզիչ Եվգենի Պլյուշչենկոն ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Ռուսաստանի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը լավագույնն է Ռուսաստանում, բայց երբ խոսքը վերաբերում է կանանց, անակնկալները բացառել չի կարելի։
«Ադելիան շատ գեղեցիկ է սահում, տեխնիկական բաղադրիչն էլ է լավ մակարդակի վրա։ Այսօր նա անվերապահորեն Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է, բայց երբ խոսքը վերաբերում է կանանց, անակնկալները բացառել չի կարելի», - ասել է Պլյուշչենկոն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադելիա Պետրոսյանն Օմսկում երկրորդ անգամ անընդմեջ հաղթել է Ռուսաստանի առաջնությունում՝ ազատ ծրագրում կատարելով երկու քառակի ցատկ և երեքուկես պտույտով աքսել։
«Հինգ անգամ աղոթեցի». Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի առաջնությունում հաղթելու մասին