Սննդային թունավորում Վանաձորում. 10 մարդ նույն վայրում սնվելուց հետո հայտնվել են ԲԿ–ներում

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Վանաձոր քաղաքում գտնվող հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Երեկ Վանաձորում 10 քաղաքացի սննդային թունավորում է ստացել։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։
Դեկտեմբերի 21-ի երեկոյան նրանք դիմել են Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոններ։ Ավելի ուշ պարզվել է, որ բոլոր տուժած քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում:
Նշվում է, որ տեսչական մարմինը առկա սննդամթերքից վերցվել է նմուշներ և այն հանձնել է լաբորատոր փորձաքննության:
«Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ սույն օբյեկտն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով»,– նշված է հաղորդագրությունում։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցել է: