Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի և Խարկովի մարզի բնակավայրերը. ՌԴ ՊՆ

Բնակավայրերը վերահսկողության տակ են վերցվել «Կենտրոն» և «Արևմուտք» զորքերի ստորաբաժանումների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Կրասնոե բնակավայրը, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Կենտրոն» զորքերի ստորաբաժանումները հաջող հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կրասնոե բնակավայրը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ «Արևմուտք» զորախմբի զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Լոզովայա բնակավայրը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։