ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. ՌԴ ԶՈւ ավիացիան և հրետանին խոցել են ռազմական օդանավակայանների, հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության արտադրամասի ենթակառուցվածքները, դրանց պահպանման և գործարկման նախապատրաստման վայրերը, հայտնում է ռուսական ռազմական գերատեսչությունը:
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի խմբավորումների հրետանին խոցել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության արտադրամասերը, դրանց պահպանման և գործարկման նախապատրաստման վայրերը, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և «օտարերկրյա լեգեոնի» վարձկանների կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակումները 138 շրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է մեծ հեռահարության «Նեպտուն» կառավարվող հրթիռ, ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի երկու ռեակտիվ արկ և ինքնաթիռային տիպի 100 անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։