Պեսկովն ասել է, թե ինչպես է Վլադիմիր Պուտինն անցկացնելու ամանորյա տոները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Մամուլի քարտուղարի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը հանգստյան օրերին չի հանգստանում այնպես, ինչպես սովորական քաղաքացիները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկը ամանորյա տոներին կլինի աշխատանքային: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Որոշակի ծրագրեր, իհարկե, կան։ Ակնհայտ է, որ բոլոր հանգստյան օրերին նա, ինչպեսսովորական քաղաքացիները, չի հանգստանում, և այս իրավիճակում դա անհնար է», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ռուսական պետության ղեկավարի գրաֆիկը կլինի աշխատանքային։