Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում 42 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել ՌԴ 5 մարզերի վրա․ ՊՆ

ՌԴ ՊՆ
Օրյոլի մարզի տարածքում ոչնչացվել է 20 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են 42 ուկրաինական անօդաչու թռչող սարք ՌԴ հինգ մարզերում, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Անցած գիշերվա ընթացքում ռուսական ՀՕՊ միջոցներով ոչնչացվել է 42 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ 20 ԱԹՍ ոչնչացվել է Օրյոլի մարզի տարածքում, 8-ական ԱԹՍ՝ Ռոստովի և Բրյանսկի մարզերի տարածքներում, 5 ԱԹՍ՝ Կուրսկի մարզի տարածքում և մեկը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։