ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ կարելի է ամեն ինչ անել, եթե ցանկություն կա: Այս մասին Ռուսաստանի ղեկավարն ասել է լրագրող Պավել Զարուբինին՝ պատասխանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավման հնարավորության մասին հարցին:
«Ամեն ինչ կարելի է անել։ Եթե կա ցանկություն: Մեզ մոտ այդ ցանկությունը երբեք չի վերացել», - ասել Է Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է հարաբերություններ կառուցել այլ երկրների հետ, բայց ոչ ի վնաս իրեն:
«Եթե մենք տեսնենք, որ իրավիճակն այնպես է փոխվում, որ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելու հնարավորություններ և հեռանկարներ կան, մենք պատրաստ ենք դրան։ Հարցը ոչ թե մեր, այլ նրանց մեջ է։ Բայց միայն ոչ ի վնաս Ռուսաստանի Դաշնության շահերի», - ասել Է Պուտինը։
Նա հայտարարել է, որՌԴ հակառակորդներն այսօր գնում են իրավիճակի սրման, դա նրանց գործն է, բայց Ռուսաստանը միշտ կպատասխանի ցանկացած մարտահրավերի։
Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը նորագույն պատմության մեջ անցել է այն ժամանակաշրջանը, երբ քաղաքական գործիչների նախորդ սերունդը նույնիսկ սեփական երկիրը քանդելու է գնացել՝ այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհի» մաս կազմելու հույսով: