Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Օստրովսկոյե բնակավայրը. ՌԴ ՊՆ

Զինծառայողներ
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Օստրովսկոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Հարավ» զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Օստրովսկոյե բնակավայրը», - ասվում է ամփոփագրում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։