Լրագրողները կրկին տասնյակում են. ավարտվել է Հայաստանի շախմատի ակումբային առաջնությունը

Առաջին տեղը գրավել է Syndicate-1 թիմը, երկրորդ տեղը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր-1» հավաքականի շախմատիստները, երրորդ տեղը զբաղեցրել է Upgrade թիմը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. «Հայաստանի լրագրողներ» թիմն ավարտել է շախմատի Հայաստանի ամենամյա ավանդական թիմային առաջնությունը՝ կրկին հայտնվելով առաջին տասնյակում:
Մրցաշարը, որին մասնակցելէ17 թիմ, կայացել է այսօր՝ Հայաստանի շախմատիա կադեմիայում:
Լրագրողներն ընդհանուր 7 փուլերում տարել են 3 հաղթանակ, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի և 2-ում պարտվել: Լրագրողների թիմը 8 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը՝ տեղ զբաղեցնելով լավագույն տասնյակում:
Լրագրողական «բրիգադի» կազմում միավորներ են բերել թիմին Արարատ Պետրոսյանը («Արմենպրես») և Նորայր Շողիկյանը, ովքեր 7 միավորից վաստակել են 3-ական, Ռուբեն Մարգարյանը («Գոլոս Արմենիի»)՝ 7-ից 5 և Արա Նալբանդյանը (Sputnik Արմենիա)՝ 7-ից 3,5- ը։
Մրցաշարում առաջին տեղը գրավել է Syndicate-1 թիմը, երկրորդ տեղը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր-1» հավաքականի շախմատիստները, երրորդ տեղը զբաղեցրել է Upgrade թիմը:
Իսկ շախմատի ակումբային Masters շարքի 3 մրցաշարերի արդյունքում հաղթող է ճանաչվել Հայաստանի շախմատի ակադեմիայի թիմը, որը նվաճել է 1 միլիոն դրամ կազմող գլխավոր մրցանակը:
Նշենք, որ Հայաստանի շախմատի թիմային առաջնությունն անցկացվում էր երկու՝ А և В մրցաշարերում: A մրցաշարում հանդես էին գալիս 2024թ.սեպտեմբերի 1-ի դրությամբ մինչև 2200 կետ ազգային վարկանիշ ունեցող շախմատիստներ, ինչպես նաև՝ 2000-ից ցածր վարկանիշ ունեցող երեք շախմատիստներ: Մրցումներն անցկացվել են 7 փուլով։ Հաղթանակի համար շնորհվել է 2 թիմային միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։ Յուրաքանչյուր պարտիայի համար սահմանվել է 10 րոպե ժամանակ, որին, յուրաքանչյուր քայլի համար, գումարվել է 2 վայրկյան: