ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցները Ղրիմի երկնքում ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռային տիպի երեք անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Դեկտեմբերի 21-ին ՝ Մոսկվայի ժամանակով 15.40-ից մինչեւ 16.10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Ղրիմի Հանրապետության տարածքում ոչնչացվել են ուկրաինական երեք անօդաչու թռչող սարքեր», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։