ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ավտոբուսի վարորդն այսօր վրաերթի է ենթարկել ինքնագլորով տեղաշարժվող անչափահասների։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից։
«Դեպքը տեղի է ունեցել Երևանի Մաշտոցի պողոտա–Իսահակյան փողոց խաչմերուկի մոտ, հետիոտնային անցման մոտ։ Նախնական տեղեկություններով` ինքնագլորի վրա 2 անչափահաս է եղել»,– նշեցին ՆԳՆ–ից։
Երեխաները տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։