Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ-ի երեք բնակավայր. ՌԴ ՊՆ

Բնակավայրերը վերահսկողության տակ են վերցրել «Հարավային» և «Կենտրոն» ստորաբաժանումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Ուսպենովկա, Պուշկինո և Նովոպուստինովկա բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Ուսպենովկան վերահսկողության տակ են վերցրել «Հարավային» զորքախմբի ստորաբաժանումները։ Շաբաթվա ընթացքում նրանք վերահսկողության տակ են վերցրել նաև Աննովկա, Վեսյոլիյ Գայ, Ելիզավետովկա և Տրուդովոյե բնակավայրերը։
Նովոպուստինովկան և Պուշկինոն վերահսկողության տակ են վերցրել «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։