ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով` լրագրության զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալի կայքում:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է նաև ԱՄՆ-ում ՌԴ նախկին դեսպան Անատոլի Անտոնովը:
Դերասան Դմիտրի Խառատյանն էլ Բարեկամության շքանշան է ստացել հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրած ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար: