Կերչի նեղուցում Gam Express նավն աղետի ազդանշան է ուղարկել

Դատախազությունը վերահսկում է անձնակազմի անդամների իրավունքների պահպանումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Gam Express նավն աղետի ազդանշան է ուղարկել Կերչի նեղուցում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հարավային տրանսպորտի դատախազությունը վերահսկում է նավարկության անվտանգությունը՝ կապված Կերչի նեղուցում Gam Express նավի ուղարկած աղետի ազդանշանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում խորտակվել էին Volgoneft-212 և Volgoneft-239 լցանավերը։ Նավերը տեղափոխում էին նավթամթերք: Նավաբեկության պատճառ են դարձել ուժեղ քամիները և մինչև յոթ բալանոց ծովային ալիքները: