ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Համապատասխան որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վահագն Գևորգյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։
Մինչև այդ պաշտոնը զբաղեցնելը Գևորգյանը Աբովյանի քաղաքապետ էր (2015 թվականից)։