ՀՀ–ն, Հունաստանն ու Կիպրոսը ստորագրել են պաշտպանական համագործակցության 2025 թ–ի ծրագիրը

ՀՀ–ն, Հունաստանն ու Կիպրոսը ստորագրել են պաշտպանական համագործակցության 2025 թ–ի ծրագիրը
ՀՀ–ն, Հունաստանն ու Կիպրոսը ստորագրել են պաշտպանական համագործակցության 2025 թ–ի ծրագիրը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը պաշտպանական խորհրդակցություններ են անցկացրել, որոնց արդյունքում ստորագրել են պաշտպանական համագործակցության ծրագրերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները և 2025 թվականի անելիքները։
«Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստան-Հունաստան երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագրերը, որոնք ընդգրկում են մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե ծավալային, թե բովանդակային առումով զգալի առաջընթաց է գրանցել և ընդգրկել այնպիսի կարևոր ուղղություններ, որոնք առավել երկարաժամկետ, համակարգային աշխատանք են պահանջում։
Կողմերը կարևորել են պաշտպանական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը։