Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի. Օվերչուկ

Ալեքսեյ Օվերչուկ
Ռուսաստանն ու Հայաստանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի, ինչը կրկնակի շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։
«Մեր առևտրատնտեսական կապերը շարունակում են վերելք ապրել։ Մեր երկրների միջև փոխադարձ առևտուրը նոր ռեկորդներ է սահմանում։ Տարին դեռ չի ավարտվել, այնպես որ կարծում եմ` մինչև տարեվերջ ցուցանիշն էլի կբարձրանա», - նշել է նա։
ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ առևտրատնտեսական կապերի իրականացման համար Ռուսաստանն ու Հայաստանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների, իսկ ռուսական ռուբլու մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում հասել է 96,3 տոկոսի:
ԵԱՏՄ–ի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը 10 ամսում հատել է 11 մլրդ դոլարի շեմը. փոխնախարար
Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանի հիմնական ներդրողներից մեկն է. արդյունաբերական նախագծում ներդրումները հասել են 3,4 միլիարդ դոլարի: Երկրում գործում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ, որոնց մի մասը Հայաստանի խոշորագույն հարկատուներն են:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանն ասել էր, որ ԵԱՏՄ անդամակցության 10 տարվա ընթացքում Հայաստանից արտահանումը միության երկրներ աճել է 10 անգամ:
Ռուսաստանը Եվրասիական տարածաշրջանի խոշորագույն ներդրողն է, Հայաստանը 4-րդ տեղում է