ԲՐԻԿՍ–ն իր մակարդակով մոտենում է G20-ի ձևաչափին. Բրազիլիայի արտգործնախարար

Մաուրո Վիեյրա
Բրազիլացի նախարարը նշել է, որ ԲՐԻԿՍ-ի աշխարհագրությունն ընդլայնվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ԲՐԻԿՍ–ն իր մակարդակով մոտենում է G20-ի ձևաչափին։ Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրան այդ մասին ասել է «Estado de Minas»–ի հետ զրույցում։
«Հունվարի 1-ից մենք նախագահելու ենք ԲՐԻԿՍ–ում, մենք նաև հանդիպումներ կունենանք նախարարների մակարդակով։ ԲՐԻԿՍ–ի աշխարհագրությունն ընդլայնվել է, կազմակերպությունը գրեթե մոտենում է G20-ին»,- ասել է Բրազիլիայի արտգործնախարարը:
ԲՐԻԿՍ-ը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, իսկ 2011 թվականին միացավ Հարավային Աֆրիկան: Այս տարվա սկզբին դաշինքին միացան Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան։
Թուրքիային ԲՐԻԿՍ–ում գործընկերոջ կարգավիճակ են առաջարկել. նախարար