ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Այս գիշեր քամին վնասներ է հասցրել Լոռու և Գեղարքունիքի մարզերում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեկտեմբերի 18-ին, ժամը 22:53-ից սկսած Լոռու և Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններն ահազանգեր են ստացել, որ ուժգին քամու հետևանքով Վանաձոր քաղաքում, Տաշիր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան և Մարտունի-Սևան ավտոճանապարհներին վնասվել են թիթեղներ, ավտոմեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրական լարեր, տապալվել են ծառեր:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խումբ։
Փրկարարներն իրականացրել են սահմանազատման, թիթեղների ապամոտնաժման, տապալված ծառերի մասնատման և ավտոճանապարհներից հեռացման աշխատանքներ: