Պուտինի ուղղված հարցերը, որոնք կվերաբերեն ռազմական գործողությանը, կվերլուծվեն. Պեսկով

Դմիտրի Պեսկովն ու Վլադիմիր Պուտինը
Պուտինն այսօր ասուլիս կտա, որը կզուգորդվի ուղիղ կապով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռազմական հատուկ գործողության ընթացքի և զինվորների ու նրանց ընտանիքների ապահովման հետ կապված հարցերը, որոնք կհնչեն Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապի ժամանակ, լրջորեն կվերլուծվեն։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բնականաբար, քաղաքացիներին ամենից շատ մտահոգում և հետաքրքրում է ռազմական հատուկ գործողությունը և այն ամենը, ինչ կապված է դրա հետ` ռազմական գործողության ընթացք, ռազմաճակատի կարիքների ապահովում, մեր հերոսների և նրանց ընտանիքների ապահովում, հաշմանդամների հետ աշխատանք, զբաղվածության հարցում օգնություն։ Հետո բոլոր այս հարցերը ենթաթեմաների են բաժանվում։ Այդ պատճառով այստեղ լուրջ վերլուծություն է պետք։ Եվ այդ վերլուծությունը կիրականացվի»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում:

Այսօր` Երևանի ժամանակով 13։00-ին, «Տարվա արդյունքները Վլադիմիր Պուտինի հետ» հաղորդման եթերում տեղի կունենա ՌԴ նախագահի ասուլիսը, որը կզուգորդվի ուղիղ կապով։
Վերջին տվյալներով՝ ուղիղ կապին արդեն ավելի քան 1,8 մլն հարց է ուղարկվել։