Կամչատկայում ինքնաթիռ է անհետացել

Ինքնաթիռ. արխիվային լուսանկար
Նախնական տվյալով՝ ինքնաթիռում երեք մարդ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի – Sputnik. Կամչատկայում Միլկովո-Օսորա երթուղով կոմերցիոն չվերթ իրականացնող Ան–2 ինքնաթիռը կորել է թերակղզու հյուսիսում։ Տեղեկությունը հայտնում է երկրամասի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Լեբեդևը։
Նախնական տվյալով՝ ինքնաթիռում եղել է անձնակազմի երեք անդամ, ուղևորներ չեն եղել։
«Մոսկվայի ժամանակով 4:45-ին տեղեկություն է ստացվել, որ օդանավում գործել է վթարային վայրէջքի համակարգը 700 մետր բարձրության վրա։ Անհետացման ենթադրյալ տարածքին ամենամոտբնակավայրը Կլյուչի բնակավայրն է՝ 80 կմ հարավ-հարավ-արևելք»,– հստակեցրել է նախարարը։
Որոնումներ իրականացնելու համար Տիլիչիկի գյուղից Մի-8 ուղղաթիռ է մեկնել երեք փրկարարով, լրացուցիչ ուղարկվել են ևս տասը մասնագետներ ԱԻՆ-ից և մարզային ստորաբաժանումներից:
Դատախազությունն ու քննչական կոմիտեն ստուգումներ են սկսել։