ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. «Հայկական ավիաուղիները» դեկտեմբերի 20-ից կվերսկսվի չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ավիաընկերությունը ինքնաթիռների տեխնիկական սպասարկման պատճառով հոկտեմբերի 14-ից ժամանակավորապես դադարեցրել էր թռիչքները, նոյեմբերին հայտարարեց, որ չվերթերը կվերսկսի դեկտեմբերի 9-ին, սակայն դեկտեմբերի 12-ին կրկին հայտարարություն տարածեց, որ չվացուցակում փոփոխություններ են արվել ավիաընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով։
«Հայկական ավիաուղիները» վաղը` դեկտեմբերի 20-ին, կիրականացնի երեք չվերթ` Երևան–Մոսկվա, Երևան–Կազան և Երևան–Սոչի։
Դեկտեմբերի 21-ից թռիչք կիրականացվի դեպի Միներալնիե Վոդի, 22-ից` դեպի Վոլգոգրադ, 25-ից` դեպի Ուֆա։
Նշենք, որ «Հայկական ավիաուղիները» շահագործում է 2 օդանավ, որոնցից մեկը սպասարկում է դեպի ՌԴ քաղաքներ չվերթերը, իսկ մյուսը՝ վրացական ուղղությունը։
Բանակցություններ են ընթանում հնդկական կողմի հետ։ Ամենայն հավանականությամբ փետրվար-մարտ ամիսներից կմեկնարկեն դեպի Դելի ուղիղ թռիչքները։