ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. 15 մարդ է զոհվել Գազա քաղաքի երկու դպրոցների և տների վրա իսրայելական կրակահերթերի հետևանքով: Այս մասին հայտնում է պաղեստինյան Al Aqsa հեռուստաալիքը https://www.aljazeera.com/tag/al-aqsa-mosque/։
«15 մարդ է զոհվել, 30-ը՝ տուժել Գազա քաղաքի Ատ-Տուֆահ շրջանից դեպի արևելք ընկած երկու դպրոցների և տների գնդակոծության հետևանքով», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, վերցրել ավելի քան 200 պատանդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակն սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարել Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: