Երևանը և Անկարան կգնահատեն Գյումրի–Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները

Արարատ Միրզոյանը ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանը
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է վերագործարկել երկաթուղային ենթակառուցվածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Այս մասին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանն ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Միևնույն ժամանակ, Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ»,– նշել է Միրզոյանը։
ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպումը
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի ունեցած «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանն իր ելույթի ժամանակ էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նմանատիպ հայտարարություն էր արել։ Նա նաև նշել էր, որ այդ ամենը լրացնում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները։