Դատարանը կալանավորել է ՌԴ ԶՈւ ՌՔԿՊ զորքերի պետ գեներալ Կիրիլովի սպանության մեջ մեղադրվողին

Ռուսաստանի ԶՈւ քիմիական զորքերի պետը զոհվել է դեկտեմբերի 17-ին՝ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված մահափորձի հետևանքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Մոսկվայի Բասմանի դատարանը մինչև փետրվարի 17-ը կալանավորել է Ահմադ Կուրբանովին, ով մեղադրվում է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի և նրա օգնական մայոր Իլյա Պոլիկարպովի սպանության մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանի պողոտայում գործարկվել է պայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել տան մուտքի մոտ կանգնած ինքնագլորի վրա: Զոհվել են ՌԴ ԶՈւ ՌՔԿՊ զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության, սպանության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:
Ավելի ուշ ԱԴԾ-ից հայտնել են, որ ձերբակալվել է ահաբեկչության հեղինակը՝ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Ուզբեկստանի քաղաքացի, որին Ուկրաինայի հատուկ ծառայությունները խոստացել էին 100 հազար դոլար և տեղափոխություն ԵՄ։